Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են 103-ի․ Sputnik Georgia31 մարտի 2020 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Մարտի 31-ի առավոտվա տվյալներով Վրաստանում COVID-19 նոր տիպի կորոնավիրուսով վարակված 103 մարդ կա։ Կարանտինում 5114 մարդ կա, իսկ ստացիոնարում՝ 263, տեղեկցանում է կառավարական Stopcov.ge կայքը։ Ապաքինվել է 20 մարդ։ Մարտի 30-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանում գրանցվել է 3 դեպք, երբ չի հաջողվել պարզել վարակման աղբյուրը։ Իսկ դա նշանակում է, որ երկրում այն իրավիճակն է, որ մարդիկ չգիտեն, թե երբ, որտեղ և ինչպես են վարակվել, գրում է Sputnik Georgia-ն։ Մարտի 31-ին հայտարարվել է նաև երկրի ամբողջ տարածքում կարանտինային ռեժիմի և պարետային ժամի մասին, որը կգործի 21.00-ից մինչև 06.00-ն։ Ամբողջությամբ դադարեցվել է հանրային տրանսպորտի աշխատանքը։ Փողոց դուրս գալիս բոլորը պետք է անձը հաստատող փաստաթուղթ ունենան։ Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում ավելի վաղ էին կարանտինի խիստ միջոցներ են ձեռնարկվում։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ելքն ու մուտքն այդ շրջաններ արգելվում է, քանի որ այնտեղ կորոնավիրուսի ներքին տարածում է սկսվում։ Մառնեուլի և Բոլնիսի շրջան ռազմատեխնիկա է մտել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |