Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 800,000-ը31 մարտի 2020 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 800,000-ը։ Այդ են վկայում Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։ Երևանի ժամանակով 17։00-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 801,000 դեպք։ Վարակվածների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն՝ ավելի քան 164,000 մարդ։ Երկրորդ տեղում Իտալիան է՝ ավելի քան 101,000 վարակվածով, երրորդն՝ Իսպանիան, ավելի քան 94,000-ով: COVID-19-ից մահվան ելքով դեպքերն ամբողջ աշխարհում կազմում են 38,743։ Ավելի քան 172,000 մարդ ապաքինվել է։ COVID-19-ից նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկումն առաջին անգամ գրանցվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհանում։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ իրավիճակը կարող է բնութագրվել որպես պանդեմիա։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել Համայնքապետ․ Բերքաբերում ականազերծումն ավարտվել է Նա նշել է, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները դեռևս չեն ավարտվել Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |