Եվրոպայի եւ Ասիայի միջեւ կապն ընդհատվել է

PanARMENIAN.Net - Ասիայի, Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի միջեւ հեռախոսային եւ ինտերնետ կապն անսպասելիորեն ընդհատվել է ուրբաթ երեկոյան: Անհարթություններն առաջացել են ստորջրյա մասում` ինչ-որ տեղ Սիցիլիայի եւ Թունիսի միջեւ` Սիցիլիան եւ Եգիպտոսը միացնող հատվածում, հաղորդալարի անջատումից: «Թե ինչից է անջատվել հաղորդալարը, դեռեւս հայտնի չէ»,- հաղորդում է France Telecom-ը:



Վթարի վայր է ուղարկվել վերանորոգիչ մի նավ, բայց մինչեւ մոտակա երկուշաբթի օրը նավը միայն հասնելու է ենթադրվող անջատման կոորդինատին, իսկ հետո որոշ ժամանակ կպահանջվի բուն վերանորոգման համար: Եվրոպա-Ասիա հեռախոսային եւ ինտերնետ ուղու մեծ մասը վթարի հետ կապված վերուղարկվել է եւ այժմ գործում է Հյուսիսային Ամերիկայի միջոցով: Ասիայի երկրների հետ տվյալների փոխանակման արագությունը դրա պատճառով նվազել է մոտավորապես 50% -ով, գրում է Lenta.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---