Վրաստանը Սամցխե-Ջավախք-Ցալկա շրջանում թուրք-մսխեթացիների հոծ բնակեցում թույլ չի տա

PanARMENIAN.Net - Վրաստանը Սամցխե-Ջավախք-Ցալկա շրջանում թուրք-մսխեթացիների հոծ բնակեցում թույլ չի տա, որպեսզի խուսափի բարդություններից վրացա-հայկական հարաբերություններում եւ սպառնալիքից երկրի տարածքային ամբողջականությանը: Այդ մասին հայտնել է վրացի քաղաքագետ Ռամազ Սակվարելիձեն: «Վրաստանը հաշվի է առնում հարեւանների մտահոգությունը, ինչպես նաեւ գործում է իր տարածքային շահերին համապատասխան եւ ձեռնպահ է մնում մեծ թվով հայերնադարձների բնակեցումից»,- ասել է նա:



Թուրք փորձագետ Ուֆղուկ Թավքուլն իր հերթին նշել է, որ թուրք-մսխեթացիների վերադարձը Վրաստանի տարածքում հայրենի հող անհնար է, որովհետեւ վրացական կառավարությունը չի ցանկանում դա: Նրա խոսքերով, գլխավոր պատճառը վրացիների վախն է երկրի տարածքային ամբողջականության համար: «Հայրենադարձների բնակչության ժողովրդագրական աճի դեպքում չի բացառվում, որ նրանք ինքնավարություն կպահանջեն»,- ասել է Թավքուլը, հաղորդում է Trend News-ը:



Սամցխե-Ջավախք-Ցալկա վրացական շրջանում մինչեւ 1944թ. ապրել եւ նույն թվականին ստալինյան ռեպրեսիաների ժամանակ տեղահանվել են թուրք-մսխեթացիների համայնքի մոտ 90 հազար ներկայացուցիչներ: 1999թ. Եվրոպական Խորհրդում անդամությունից հետո Վրաստանն իր վրա վերցրեց նախկին բնակության վայրեր նրանց վերադարձի կազմակերպումը: Օրինակարգի մակարդակով ընդունվել է որոշում այն մասին, որ հայրենիք վերադառնալ ցանկացողների առաջարկները դիտարկվելու են հատուկ հանձնաժողովի կողմից: Այս պահին հանձնաժողով է ուղարկվել ընդամենը 700 դիմում, ուստի հայտերի ներկայացման ժամկետները երկարացվել են: Ներկայումս Սամցխե-Ջավախք-Ցալկա շրջանը 70%-ով բնակեցված է հայերով:



«Միտք» հայկական վերլուծական կենտրոնը օրերս տարածեց մի հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է. «Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին ուշքի գալ եւ գիտակցել, որ ցանկացած հակահայկական ծրագրի իրագործումը` թելադրված Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից, առաջին հերթին ուղղված է հենց իր դեմ: Այնպես եւ այժմ, երբ իր թույլտվությամբ եւ աջակցությամբ Թուրքիան ու Ադրբեջանը լիամասշտաբ կերպով իրականացնում են ՀՀ մեկուսացումը, Վրաստանը պետք է հասկանա հետեւյալը. ՀՀ մեկուսացումը, Վրաստանի կողմից հրահրված պանթուրանական ծրագրերը կիրագործվեն միայն Վրաստանի դիակի վրայով; մենք կոչ ենք Վրաստանին, Թուրքիային, Ադրբեջանին եւ Ռուսաստանին դադարեցնել թուրք-մսխեթացիների տեղափոխմանն ուղղված քաղաքականությունը: Հակառակ դեպքում ինչպես «Միտք» վերլուծական կենտրոնը, այնպես էլ մի շարք Սամցխե-Ջավախք-Ցալկա շրջանի եւ ՀՀ հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ կօժանդակեն բողոքի զանգվածային ցույցերին, որոնք սաղմնավորվում են շրջանի հայերի միջավայրում: Իսկ դա կհանգեցնի ինչպես շրջանի, այնպես էլ Վրաստանի համար անկանխատեսելի եւ անցանկալի հետեւանքների»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---