ՊՆ․ Ադրբեջանը կեղծ տեղեկություններ է տարածում սահմանին իրավիճակի մասին![]() 3 ապրիլի 2020 - 17:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ադրբեջանական պաշտոնական տեղեկատվական հարթակները տարածում են սահմանապահ ծառայության բացարձակապես կեղծ և շինծու տեղեկություններ սահմանին տիրող իրավիճակի մասին։ «ԱՀ ՊՍԾ-ն ապրիլի 1-ին, ապա նաև ապրիլի 3-ին նույնաբովանդակ անհիմն տեղեկություններ է տարածել, թե իբրև հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական գյուղերի, դիրքերի, տրանսպորտային միջոցների և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ԱՀ քաղաքացիների ուղղությամբ։ Այսպիսով, ադրբեջանական կողմը փորձ է կատարում քողարկել սեփական գործողությունները, որոնց նպատակն է ապակայունացնել իրավիճակը սահմանին»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ նմանբովանդակ տեղեկատվական նախապատրաստական աշխատանք է իրականացվել մարտի 30-ի չհաջողված դիվերսիոն ներթափանցման փորձից առաջ։ «Վերահաստատում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է։ ՀՀ Զինված ուժերը դիմելու են միայն համարժեք քայլերի»,- ասվում է ՊՆ հայտարարության մեջ։ Մարտի 30-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, հակառակորդը հետ է շպրտվել, սակայն միաժամանակ թիրախավորվել են Բաղանիս և Ոսկեվան գյուղերը։ ՀՀ ՊՆ երկու զինծառայող և Ոսկեվան գյուղի 2004թ. ծնված բնակիչ են վիրավորվել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |