Ադրբեջանի կառավարություն․ Կորոնավիրուսը երկրում տարածվում է երկրաչափական պրոգրեսիայով 4 ապրիլի 2020 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում կորոնավիրուսը տարածվում է երկրաչափական պրոգրեսիայով, հայտարարել է Կառավարության մամուլի քարտուղար Իբրահմ Մամեդովը: «Քանի դեռ այդ միտումը կա, նշանակում է, որ բացասական ուղղվածությամբ ենք շարժվում։ Դա այնքան կտևի, մինչև չտեսնենք, որ վարակը հասել է գագաթնակետին և վարակվածության աճ չի գրանցվում, կամ, գոնե, կայուն է մնում»,- ասել է նա, գրում է Haqqin.az-ը։ Նա հավելել է նաև, որ եթե բոլորը հետևեն կանոններին, հիվանդացության նվազում կգրանցվի։ «Հուսով ենք, որ մինչև կարանտինային ռեժիմի ավարտը՝ ապրիլի 20-ը, բեկումնային շրջադարձ կլինի, որից հետո սահմանափակումները կարող են մեղմացվել»,- ասել է նա։ Ապրիլի 3-ի դրությամբ Ադրբեջանում վարակվածների թիվը հասել է 443-ի՝ մեկ օրում ավելանալով 43-ով։ Այդ մասին տեղեկացրել է կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբը։ 5 մարդ մահացել է, 32-ը՝ ապաքինվել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |