ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 658 նոր դեպք կա․ «ՆԳ» 5 ապրիլի 2020 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 658 նոր դեպք է գրանցվել երկրի 14 շրջանում։ Ինչպես գրում է «Նովայա գազետան» երկրի օպերատիվ շտաբին հղումով, այդպիսով ՌԴ-ում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի 5389 դեպք կա երկրի 79 շրջանում։ Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում՝ մեկ օրում ավելանալով 536-ով և հասնելով 3893-ի։ Մայրաքաղաքին հաջորդում է Մոսկովյան շրջանը (մեկ օրում 45 և ընդհանուր 305 դեպք) և Սանկտ Պետերբուրգը (20՝ մեկ օրում և ընդհանուր՝ 191)։ Նշվում է, որ COVID-19-ի առաջին դեպքն է գրանցվել Կամչատկայի երկրամասում։ Ըստ շտաբի` մեկ օրում մահվան 2 դեպք է գրանցվել, երկուսն էլ Մոսկվայում, 22 մարդ ապաքինվել է։ Աշխարհում ապրիլի 5-ի տվյալներով կորոնավիրուսով վարակի 1․2 մլն դեպք է գրանցվել, մահացել է 65,000 մարդ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |