YouTube-ը կհեռացնի կորոնավիրուսի և 5G ցանցի միջև կապի մասին տեսանյութերը 7 ապրիլի 2020 - 13:49 AMT PanARMENIAN.Net - YouTube-ը կհեռացնի այն տեսանյութերը, որոնք փորձում են կապ տեսնել կորոնավիրուսի և 5G ցանցի միջև։ Պատճառը կորոնավիրուսի տարածման կանխարգելման վերաբերյալ «բժշկական տեսակետից անապացուցելի տեսակետների» հրապարակումն է, գրում է Engadget-ը։ Դա չի վերաբերի ամբողջ բովանդակությանը՝ խախտման «եզրին» գտնվող տեսանյութերի գովազդը կանջատվի, դրանք կհեռացվեն որոնման համակարգից և դիտման համար խորհուրդ տրվող տեսահոլովակների ցանկից։ Ավելի վաղ համացանցում դավադրապաշտական մի տեսություն սկսեց տարածվել, համաձայն որի կորոնավիրուսի տարածումը կապ ունի նոր սերնդի 5G ցանցի հետ։ Այդ պատճառով որոշ երկրներում, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայում, սկսել են հրկիզել կապի աշտարակները, իսկ 5G-ի համար պատասխանատու ինժեներները սկսել են սպառնալիքներ ստանալ։ Բրիտանական կառավարությունը կոչ է արել Facebook-ին, YouTube-ին, WhatsApp-ին և Twitter-ին ջնջել կասկածելի կոնտենտը։ Photo. Getty Images Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |