ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակի մոտ 1000 նոր դեպք է գրանցվել․ «Վեդոմոստի» 6 ապրիլի 2020 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 954 նոր դեպք է գրանցվել, հայտնում է օպերատիվ շտաբը։ Հիվանդաների ընդհանուր քանակը հասել է 6343-ի։ Դեպքեր են գրանցվել 85 շրջանից 80-ում, գրում է «Վեդոմոստին»։ Մոսկվայում մեկ օրում 591 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր թիվը հասել է 4484։ Նոր դեպքերի մոտ 85 տոկոսը մինչև 85 տարեկան մարդկանց մոտ է։ Հիվանդությունը հայտնաբերվել է նաև մոսկվաբնակ 30 երեխայի մոտ։ Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 406 մարդ։ Մահվան 2 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր առմամբ հասնելով 47-ի։ Հիվանդության դեպքերի քանակով առաջինն են Մոսկվան (4894), Մոսկովյան շրջանը (387) և Սանկտ Պետերբուրգը (226)։ Մեկ օրում 954 նոր դեպքը ռեկորդային է ՌԴ համար, նախորդ ռեկորդային ցուցանիշն ապրիլի 2-ին էր գրանցվել, երբ 771 նոր դեպքի մասին էր հայտարարվել; Ըստ ԱՄՆ Ջոն Հոփքինսի համալսարանի՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 1,275,000-ը 183 երկրում, մահացել է մոտ 70,000-ը, իսկ ապաքինվել՝ 263,000-ը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |