Հավիեր Սոլանան ղարաբաղյան հակամարտության մասին. Այսօրվա իմպուլսը չպետք է կորսվի

PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը օժանդակում է տարածաշրջանային համագործակցության եւ կոնստրուկտիվ երկխոսության ցանկացած ձեւեր, որոնք տանում են տարածաշրջանի երկրների միջեւ կապերի հզորացմանը, հայտնել է արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գծով Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ Հավիեր Սոլանան: «Մենք ողջունել ենք նոյեմբերի երկուսի Մոսկովյան եւ դեկտեմբերի չորսի Հելսինկյան հռչակագրերը, որոնք հաստատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը գտնելու բոլոր կողմերի ձգտումը»,- ասել է Հավիեր Սոլանան:



Հավիեր Սոլանան Եվրամիության անունից վճռականորեն կոչ է անում երկու կողմերին` գործելու այդ ուղղությամբ եւ շարունակելու կոնստրուկտիվ երկխոսությունը: «Այսօրվա իմպուլսը չպետք է կորսվի»,- ասել է նա: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ առաջընթացը, Սոլանայի խոսքերով, նպաստելու է նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---