ՌԴ ԶՈւ մասնագետները ՀՀ-ում COVID-19-ի ախտորոշման շարժական լաբորատորիա կգործարկեն![]() 8 ապրիլի 2020 - 10:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ է ժամանել ՌԴ ԶՈւ մասնագետների թիմը, որը COVID-19-ի ախտորոշման շարժական լաբորատորիա կգործարկի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ թիմը ժամանել է նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով: Այն համալրված է COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և նմուշառման համակարգով։ «Շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ (PCR) անալիզ: Նշված կոմպլեքսը հնարավորություն ունի ծավալվել և 45 օր առանց արտաքին շրջապատի հետ շփման կատարել առաջադրված խնդիրը»,- ասվում է գրառման մեջ: Պաշտպանության նախարարության տրամադրության տակ այդ համակարգերը հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները: Թիրախային խմբերում իրականացվող հետազոտությունները մեծապես կնպաստեն կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանն ու զգալիո կբարձրացնեն հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը: Ստեփանյանը նաև տեսանյութ է հրապարակել։
Թիմը ժամանել է ՀՀ և ՌԴ զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |