Արշակյան․ ՀՀ-ում թոքերի արհեստական օդափոխության սարքերի ստեղծման ներուժ կա

Արշակյան․ ՀՀ-ում թոքերի արհեստական օդափոխության սարքերի ստեղծման ներուժ կա

PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունում տարբեր վայրերից տրամադրված թոքերի արհեստական օդափոխության 10 սարք կա, որոնք վերականգնվել են և ենթակա են շահագործման, հայտնել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։

Նա նշել է, որ տասնյակ նյութեր են շրջանառվում թոքերի արհեստական օդափոխության սարքերի վերաբերյալ, սակայն դրանց մի մասը չեն համապատասխանում պահանջներին, քանի որ չեն կարող գնահատել պացիենտի վիճակը և ամբողջապես փոխարինել շնչառական համակարգին։

Կորոնավիրուսով վարակված պացիենտներին թոքերի արհեստական օդափոխության սարքերը հիմնականում անհրաժեշտ են լինում շնչառական համակարգում դժվարություն ունենալու դեպքում։

Արշակյանը նշել է, որ սարքավորումները պետական չեն, դրանք տարբեր ժամանակներում դուրս գրված ու որևէ տեղ գտնվող սարքեր են, որոնք 2 տասնյակից ավելի են։ Այն սարքերը որոնք կլինիկայի սեփականություն են հանդիսացել, վերանորոգվել ու վերադարձվել են տերերին, իսկ մնացածը՝ 10 տարբեր անհատի կողմից դուրս են գրվել ու տրվել վերանորոգման։

Նախարարը հայտնել է, որ ՀՀ-ում ոլորտի մի շարք մասնագետներ պատրաստակամություն են հայտնել միանալ թոքերի արհեստական օդափոխության սարքերի կամ դրանց բաղադրիչների ստեղծմանը։ Արշակյանի խոսքով՝ սարքերի արտադրության ներուժն առկա է, բայց մի քանի ամիս կպահանջվի, որ դրանց նախատիպը ստեղծվի։ Այնուամենայնիվ, նախարարը համարում է, որ ոլորտի զարգացումը կարող է նպաստել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացմանը։

Արշակյանը նաև տեղեկացրել է, որ նախարարության հայտարարած դրամաշնորհային մրցույթին 133 հայտ է ստացվել, հավելվածները հիմնականում ուղղված են եղել մեկուսացված մարդկային տեղաշարժերի, արհեստական բանականության ու վիրտուալ գործիքների կիրառմամբ վարակի կանխարգելմանը։

Նախարարը նշել է, որ էլեկտրոնային հարթակներում առևտուրը եռապատկվել է։ Անդրադառնալով փոստային ծառայության գործունեությանը՝ նա հայտնել է, որ փոստատարներն արդեն 215,000 (96%) թոշակառուի թոշակ և 86,000 (77%) նպաստառուի աջակցություն են տուն առաքել։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Ապրիլի 8-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը հասել է 881-ի։ Ապաքինվել է 114 մարդ։ Մահվան 9 դեպք է գրանցվել։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---