Ապրիլի լույս 9-ի գիշերը Երևանում -2 աստիճան ցուրտ է սպասվում

Ապրիլի լույս 9-ի գիշերը Երևանում -2 աստիճան ցուրտ է սպասվում

PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Արարատյան դաշտում և նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1․․․-2, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան ցուրտ։

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 8-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 10-12-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-12-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ ձյան տեսքով։

Ապրիլի 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, 10-11-ին՝ գիշերը, կբարձրանա 7-9, ցերեկը՝ 3-4 աստիճանով։

Երևանում՝ ապրիլի 8-ի ցերեկը, 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի լույս 9-ի գիշերը Երևանում -2 աստիճան ցուրտ է սպասվում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---