Փաշինյան․ Ավիացիայի համար լացողները երկար տարիներ քանդել են այն

Փաշինյան․ Ավիացիայի համար լացողները երկար տարիներ քանդել են այն

PanARMENIAN.Net - ՀՀ-ում «ավիացիայի մասին շատ լացողները» երկար տարիներ քանդել են այն, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հիշեցրել հունվարի 25-ի իր հայտարարությունը ոլորտի մասին։

Ապրիլի 8-ին վարչապետի՝ ավիացիայի գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանը գրել էր, թե ինքն է հրաժարական տվել այդ պաշտոնից և այդ որոշման հիմքերը Քաղավիացիայի հանդեպ «կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումներն են»։

Վարչապետն այն ժամանակ նշել էր, թե այժմ 50 եվրոյով կարելի է Եվրոպա գնալ և վերադառնալ, և այդ փոփոխությունը տեղի է ունեցել ի հեճուկս Քաղավիացիայի կոմիտեի։ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի որոշ պաշտոնյաներ ինչով կարողացել` խանգարել են կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանին՝ պաշտոնավարման հենց առաջին օրվանից։ Վարչապետն ասել էր, որ Ռևազյանի մասին իրեն «ամենաստոր բաներն էին գրում»՝ ասելով, թե նա հանդիպումներ է ունենում Ryanair-ի պահակի, ոչ թե պաշտոնյաների հետ։

«Ազգային անվտանգության հարցերը չեն զեկուցել կոմիտեի ղեկավարին, սա պարզ օրինակ է, թե ինչպես են փոփոխությունները լինում՝ ի հեճուկս պետական կառավարման համակարգի:

Թող ՀՀ բոլոր քաղաքացիներն իմանան, որ այդ փոփոխությունները տեղի են ունեցել՝ ի հեճուկս այդ ոլորտի պաշտոնական շրջանակների և նրանց շրջապատող մասնագիտական շրջանակների: Ինչով կարողացել են` խանգարել են, վարկաբեկել են, որտեղ կարողացել են անիվների մեջ փայտ են մտցրել»,- հայտարարել էր վարչապետը։

Փաշինյանը նշել է, որ իր նախաձեռնությամբ այդ մարդկանցից որոշներն աշխատանքից հեռացվել են: Վարչապետը նաև նշել է` զարմանում է, որ մինչ այժմ Ռևազյանն այդ մարդկանց լավ է վերաբերվում։

Ճաղարյանը նշել էր նաև, որ ապրիլի 6-ին է ներկայացրել հրաժարականի դիմումը, իսկ մինչ այդ՝ ապրիլի 4-ին վարչապետին վերջին զեկույցն է գրել, որտեղ «նշել է ճգնաժամից դուրս գալու ուղիները»։ Ճաղարյանը գրել է նաև, որ ինքը հրաժարվում է «տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից»։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---