ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՆ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՊՀ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվայում իր աշխատանքն է սկսել Ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործման հարցերով ԱՊՀ անդամ-երկրների հանձնաժողովի հինգերորդ նիստը: Համաժողովին մասնակցում են ՌԴ Մինատոմի եւ ԱՊՀ գործկոմի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Համագործակցության մի շարք երկրներ: Օրակարգում ընդգրկված են հարցեր, որոնք առնչվում են Միջազգային ջերմամիջուկային փորձարարական ռեակտորի տեխնիկական նախագծի մշակմանը, ուրանի հանքաքարի արդյունահանման եւ վերամշակման ոլորտում համագործակցությանը, ինչպես նաեւ բնապահպանման խնդիրների ոլորտին: Բացի այդ, նիստի մասնակիցները նախատեսում են քննարկել նորագյուտ միջուկային ռեակտորի եւ ջերմային ցիկլի վերաբերյալ միջազգային նախագիծը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---