Գուտերեշ․ Կորոնավիրուսի դեմ պայքարի ՄԱԿ հիմնադրամին արդեն մոտ $400 մլն է փոխանցվել10 ապրիլի 2020 - 13:12 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի հումանիտար արձագանքման ծրագիրն արդեն մոտ $400 մլն է հավաքել։ Ըստ նրա՝ ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամը $75 մլն է հատկացրել, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ըստ 2 օր առաջ ստացված տվյալների՝ ծրագրի համար հավաքվել է $396.5 մլն»,-ասել է Գուտերեշը։ Ավելի վաղ նա հայտարարել էր ընդհանուր առմամբ $2 միլիարդի հումանիտար արձագանքման գլոբալ ծրագրի մեկնարկի մասին։ Գումարն ուղղվելու է աշխարհի ամենաաղքատ երկրներում COVID-19 վարակի դեմ պայքարին։ Մարտի 11-ին ԱՀԿ-ն կորոնավիրուսի համավարակի մասին էր հայտարարել։ Ապրիլի 10-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1․6 միլիոնը, ավելի քան 90,000-ը մահացել են։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |