ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունները

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունները

PanARMENIAN.Net - Ազգային ժողովնարտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Նախագծով դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը երկարաձգվում է 4 ամսով։ Հաշվի է առնվել, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տնտեսվարող սուբյեկտների համար դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպումն անհնար է։

Առաջին ընթերցմամբ ընդունվել է նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, և «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը։

ԱԺ-ն ապրիլի 13-ին ևս մեկ նիստ կգումարի՝ նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---