10 տարուց մոլորակի կենսաբազմազանությունը կարող է կտրուկ նվազել

10 տարուց մոլորակի կենսաբազմազանությունը կարող է կտրուկ նվազել

PanARMENIAN.Net - Կլիմայի գլոբալ տաքացումը կարող է կենսաբազմազանության հանկարծակի, պոտենցիալ աղետալի կորստի հանգեցնել 21-րդ դարի ընթացքում։ Այդպիսի կարծիք են հայտնել Կենսաբազմազանության և շրջակա միջավայրի կենտրոնի գիտնականները։

Հետազոտության համահեղինակ դոկտոր Ալեքս Պիգոտը նշում է, որ ռիսկերը բազմազանության համար աստիճանաբար չեն աճում։

Փոխարենը, կլիմայի տաքացմանը զուգահեռ, մեկ շրջանում տեսակների մեծ մասը կարող է որոշ ժամանակ դիմանալ մինչև ջերմաստիճանի մի ինչ-որ շեմի, մինչև տեսակների մեծ մասը կհայտնվի այնպիսի պայմաններում, որոնց մինչ այդ չի հանդիպել, գրում է National Geographic-ը։

Իրենց աշխատությունում գիտնականներն օգտագործել են 1850-2005թթ․ կլիմայական մոդելներն ու համեմատել 30,652 տեսակի թռչունների, կաթնասունների, սողունների, երկկենցաղների, ձկների, ինչպես նաև այլ կենդանիների ու բույսերի աշխարհագրական դիապազոնի հետ։ Գիտնականները կլիմայական 22 մոդել են օգտագործել ջերմոցային գազերի արտանետումների 3 սցենարով՝ ինտենսիվ, չափավոր և ցածր։

Ըստ գիտնականների` հաջորդ տասնամյակում աշխարհի էկոհամակարգերի մեծ մասում օրգանիզմների մի մեծ հատված կհայտնվի իր կլիմայական սահմաններից դուրս։ Իսկ մինչև 2100թ․ բոլոր տեսակների 73%-ը կանցնի այդ կլիմայական սահմանը։

Ըստ բարձր արտանետումներով սցենարի` նման աղտեալի կորուստը կսկսվի արդեն մինչև 2030-ը արևադարձային շրջաններում, և 2050-ին՝ մյուս լայնություններում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---