ՀՀ հումանիտար առաքելության խումբը բուժպարագաներ է փոխանցել Հալեպի բուժհաստատություններին13 ապրիլի 2020 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բժշկական հաստատությունների է փոխանցել բժշկական պարագաներ։ Փոխանցումն իրականացվել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ գործակցությամբ, ասվում է Հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ֆեյսբուքյան էջում։ Բժշկական կենտրոնների ղեկավարները հայտնել են իրենց երախտագիտությունը հայ բժիշկներին` բժշկական պարագաների և բուժհաստատություններում ամենօրյա բժշկական օժանդակության համար։ Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբիին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, նվիրական աշխատանքը, մասնագիտական բարձր հատկանիշները, ինչպես նաև ոչ միայն պատերազմի հետևանքով տուժածներին բուժօգնության ցուցաբերումը, այլև համատեղ ուժերով ցանկացած տեսակի վտանգի դեմ պայքարելու պատրաստակամությունը։ «Մեր հայ գործընկերները հավատարիմ են մարդասիրության վեհ սկզբունքներին և ամեն օր պրոֆեսիոնալ մոտեցմամբ օգնություն են ցուցաբերում Սիրիայի ազգաբնակչությանը։ Սիրիայի ժողովուրդը գնահատում է, որ հայերն այս դժվար իրավիճակում մեր կողքին են»,- նշել է գեներալը։ Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ մարդասիրական խմբին, Հալեպում ՀՀ հյուպատոսությանը և իշխանություններին մշտական աջակցության համար։ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած առաջին խումբը Հալեպ է մեկնել 2019-ի փետրվարին: Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալել են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |