Dior-ը սատարում է կորոնավիրուսի դեմ պայքարին՝ այդ թվում հայերեն

Dior-ը սատարում է կորոնավիրուսի դեմ պայքարին՝ այդ թվում հայերեն

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ դիզայներական բրենդերը Vogue Italia հանդեսի էջերին ներկայացրել են կորոնավիրուսի համավարակի դեմ Իտալիայի և ամբողջ աշխարհի պայքարին սատարող նորաձև էսքիզները։

Ֆրանսիական նորաձևության Dior բրենդը ներկայացրել է զգեստի իր էսքիզը, որի վրա աշխարհի տարբեր լեզուներով գրված է «ես սիրում եմ քեզ»։ Գրությունների մեջ կա նաև հայալեզու տարբերակը՝ «Սիրում եմ քեզ», գրում է Rusarminfo-ն:

«Սերն ունիվերսալ է, ինչպես նաև այն լեզուները, որոնցով խոսում են Dior-ում։ Այժմ հատկապես պետք է հիշել, որ բոլորս նույն աշխարհից ենք»,- ասել է ընկերության կրեատիվ տնօրեն Մարիա Գրացիա Կյուրին։

Versace նորաձևության տունը սատարել է Իտալիային իր գլխավոր դիզայներ Դոնատելլա Վերսաչեին պատկերող էսքիզով՝ Վերսաչեն կոմիքսի հերոսուհու կերպարով և Forza Italia («Առաջ, Իտալիա») գրությամբ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---