Beeline-ի նոր առաջարկները հեռավար ուսուցումն ավելի հասանելի կդարձնեն14 ապրիլի 2020 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Beeline-ն ինտերնետի հատուկ սակագնային փաթեթներ է մշակել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ ծրագրի գործարկման արդյունքում: Առաջարկներին կարող են միանալ նախարարության կողմից շահառու համարվող աշակերտները, ուսուցիչներն ու ուսանողները՝ ներկայացնելով ԿԳՄՍՆ-ի տրամադրած վկայականները: Առաջարկը հասանելի է միայն նոր բաժանորդներին։ Հաշվի առնելով սարքավորման համատեղելիության հետ կապված ֆիքսված ինտերնետ կապի առանձնահատկությունները՝ Beeline-ի առաջարկներում ներառված է նաև ֆիքսված ինտերնետ սարքավորումը (Wi-Fi ռոութեր): «Թվային կրթության աջակցությունը Beeline-ի կորպորատիվ պատասխանատվության հիմնական ուղղություններից է: Մեր ինտերնետի լայն հասանելիության շնորհիվ, հատկապես մարզերում, շատ աշակերտներ, ուսուցիչներ և ուսանողներ կարող են օգտվել մեր հատուկ առաջարկներից և ստանալ գիտելիքներ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Առաջարկ 1. Ֆիքսված ինտերնետ` մինչև 10 Մբիթ/վրկ արագությամբ: Անհրաժեշտ է ֆիքսված հեռախոսագիծ: Առաջարկը ներառում է Wi-FI սարքավորում և հասանելի է ՀՀ գրեթե ամբողջ տարածքում: Ամսավճարը՝ 2000 դրամ: Առաջարկ 2. Օպտիկական ինտերնետ` մինչև 25 Մբիթ/վրկ արագությամբ: Անհրաժեշտ է ֆիքսված հեռախոսագիծ: Առաջարկը ներառում է Wi-FI սարքավորում և հասանելի է Երևանում և մարզային 6 քաղաքում (Գորիս, Վարդենիս, Ստեփանավան, Վայք, Աբովյան, Արտաշատ): Ամսավճարը՝ 4000 դրամ: Շարժական ինտերնետի համար ևս հասանելի է սակագնային երկու փաթեթ: Կանխավճարային, որի շրջանակում 1500 դրամի դիմաց 30 օրով տրամադրվում է 50 ԳԲ և հետվճարային, որի շրջանակում 4000 դրամի դիմաց 30 օրով տրամադրվում է 80 ԳԲ ինտերնետ և մոդեմ՝ 18 ամսվա պայմանագրով։ Ժամկետից շուտ մոդեմը սարքին վերադարձնելու դեպքում տույժ չի նախատեսվում։ Միանալու համար անհրաժեշտ է դիմել՝ զանգահարելով 0628 կարճ համարին, կամ գրել Ֆեյսբուքյան էջերից որևէ մեկին ՝ Beeline Armenia կամ Beeline Business՝ ներկայացնելով վերոնշյալ վկայականը։ Ընկերության աշխատակիցները կընդունեն հայտը և կապ կհաստատեն բաժանորդի հետ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |