Երևանի մետրոյի չկառուցված կայարաններն ու թունելները՝ ռուս վլոգերների աչքերով15 ապրիլի 2020 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Յութուբյան Den Stalk ռուսական ալիքի վլոգերներն այցելել են Երևան ու նկարահանել մետրոյի չկառուցված ու լքված թունելները։ Հոլովակի հենց սկզբում հեղինակը պատմում է, որ երևանյան մետրոն մեկ գիծ ու 10 կայարան ունի, կառուցված չեն Աջափնյակ, Նազարբեկյան և Դավթաշեն կայարանները։ Վլոգերներն առաջինն այցելել են դեռ չկառուցված Աջափնյակ կայարանի թունելը, ապա մանրամասներ հաղորդել երևանյան մետրոյի մասին՝ զուգահեռաբար պտտվելով լքված թունելներում։
Երևանում մետրոյի նոր կայարան կառուցելու մասին քննարկումները վերսկսվել են 2018-ից: 2019-ի հոկտեմբերին արդեն հայտարարվեց, որ քաղաքապետարանը մասնավոր ներդրողի հետ նախնական պայմանավորվածություն ունի՝ նոր կայարանի կառուցման համար: 2020 մարտի 19-ին քաղաքապետ Հայկ Մարությանն ասել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարանի կառուցման մի քանի ծրագիր է քննարկվել, քաղաքապետարանը մոտավորապես պատկերացնում է, թե որ ծրագիրն է արվելու։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |