Արտերկրում կորոնավիրուսից մահացած ՀՀ քաղաքացիների դիերը Հայաստան են բերվում ցինկե դագաղներով

Արտերկրում կորոնավիրուսից մահացած ՀՀ քաղաքացիների դիերը Հայաստան են բերվում ցինկե դագաղներով

PanARMENIAN.Net - Պարետի հրահանգով Հայաստանում չի թույլատրվում բացել «բեռ 200»-ը (ռազմական տերմին՝ ցինկե դագաղ-խմբ․), որոնք կորոնավիրուսից մահացած ՀՀ քաղաքացիների դիերով արտասահմանից Հայաստան են բերվում, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դիտարկմանը, թե արտասահմանում մահացած Հայաստանի քաղաքացիները ՀՀ են բերվում ցինկե դագաղներով՝ Թորոսյանը նշել է, թե դա արվում է, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը։

Միքայելյանը նշում էր, որ տեղափոխման նման տարբերակի պատճառով մարդիկ չեն կարողանում ճանաչել իրենց հարազատին։

Թորոսյանի խոսքով՝ մարմինը դագաղով փոխադրելու և փոխանցելու պահից դրան պետք է ամրագրված լինեն փաստաթղթեր՝ բեռի ուղարկման և ստացման համար։

Միքայելյանն իր հերթին հայտարարել է, որ մի քանի ամիս առաջ գրանցվել է դեպք, երբ Հայաստան սխալմամբ սգացողներին բերել են արտասահմանցու մարմին։

«Կարծեմ նա ռուս էր։ Ես ձեզ 100 տոկոսով եմ հայտարարում, որ նման բան տեղի է ունեցել։ Ես գիտեմ՝ ինչ եմ ասում։ Այնտեղ շփոթել են նրա կոդը և սխալմամբ ուղարկել են Հայաստան։ Այդ պատճառով ավելի լավ կլինի, եթե այդ հարցը արժանանա ձեր ուշադրությանը»,- հայտարարել է պատգամավորը։

Հայաստանում ապրիլի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1111-ի: 17 հոգի մահացել է, 297 պացիենտ՝ առողջացել։ «/i>

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---