Առաջին ծնունդը ՀՀ-ում՝ կորոնավիրուսի դրական թեստով կնոջից![]() 17 ապրիլի 2020 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին ՀՀ-ում գրանցվել է առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստն ի սկզբանե դրական է եղել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարի մամուլի քարչտուղար Ալինա Նիկողոսյանը։ «Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե երեխան, թե մայրն իրենց լավ են զգում: Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի ապրիլի 17-ին: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ»,- ասվում է գրառման մեջ։ ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը, կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, երկարացվել է մինչև մայիսի 14-ը: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |