«Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատողները՝ վարչապետին. Շտապ լուծեք այս խնդիրը

«Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատողները՝ վարչապետին. Շտապ լուծեք այս խնդիրը

PanARMENIAN.Net - Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատող Էլմիրա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում կոլեգաների անունից դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով անուշադրության չմատնել նաև արդեն 20 օր չաշխատող ֆաբրիկայի խնդրիները։

Նա նշել է, որ մոտ 2500 աշխատակից (ընտանիք) կանգնած է «օրվա հացը վաստակելու խնդրի առջև, երկար տարիներ աշխատելով տվյալ գործատուի մոտ և վճարելով ամսական միլիոնների հարկեր»։

«Չմոռանանք նաև հեղափոխության օրերը՝ մեծ դեր ունենալով հեղափոխությունն իրականանալու գործում, մենք բոլորս մեկ մարդու նման եղանք ձեր և ձեր ղեկավարած իշխանության կողքին և այսօր էլ դեռ շարունակում ենք սատարել ձեզ։ Սակայն այսօր մենք և մեր գործատուն կանգնած ենք այս լուրջ խնդրի առջև։

Ես ինձ իրավունք եմ վերապահում աշխատակիցների անունից հանդես գալ և դիմել ձեզ։ Խնդրում ենք շտապ լուծել այս խնդիրը, և կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրի որևէ կետով բյուջեից հատկացնել գումար»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Գլորիա» ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանը մտադիր է ևս մեկ ամիս փակ պահել ձեռնարկությունը, նույնիսկ եթե կառավարությունն ապրիլի 20-ից հետո թույլատրի վերագործարկել հագուստի արտադրությունը։ Նա պատճառաբանել էր, թե բազմաթիվ սահմանափակումների պայմաններում անհնար կլինի ֆաբրիկայի աշխատանքը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---