Թուրքիան առաջ է անցել Չինաստանից կորոնավիրուսով հիվանդների քանակով

Թուրքիան առաջ  է անցել Չինաստանից կորոնավիրուսով հիվանդների քանակով

PanARMENIAN.Net - Թուրքիան առաջ է անցել Չինաստանից կորոնավիրուսով հիվանդների քանակով։ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեդդին Քոջան հայտարարել է, որ ապրիլի 19-ի դրությամբ երկրում ավելի քան 86,300 մարդ է վարակվել՝ դա ավելին է, քան, պաշտոնական տվյալներով, Չինաստանում համաճարակի ընթացքում վարակվածների թիվը։

Միայն մեկ օրում կորոնավիրուսով վարակման 3977 նոր դեպք է գրանցվել, գրում է BBC-ն։

Ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսից մահվան 127 դեպք կար, իսկ մահվան ելքով դեպքերի ընդհանուր քանակը հասել է 2017-ի։

Թուրքիայում կորոնավիրուսով առաջին հիվանդի մասին հայտարարվել է մարտի 10-ին, սակայն վարակը սկսեց արագ տարածվել և այժմ Թուրքիան աշխարհում 7-րդն է վարակվածների քանակով։ Թուրքիայիում թեստավորվել է ավելի քան 634,000 մարդ։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---