Քիմ Քարդաշյանի շնորհիվ ԱՄՆ-ում թրաֆիքինգի ենթարկված կինն ազատվել է բանտից21 ապրիլի 2020 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան ռեալիթ շոուների աստղ, հայկական ծագմամբ մոդել Քիմ Քարդաշյանը հանդես է եկել թրաֆիքինգի զոհ Ալեքսիս Մարտինի պաշտպանությամբ, գրում է Daily Mail-ը՝ հավելելով, որ կինը բանտից, հավանաբար, ազատվել է հենց Քարդաշյանի միջամտությամբ։ Ալեքսիս Մարտինը 15 տարեկան էր, երբ դատապարտվել է խաբեությամբ հափշտակություն կատարելու համար, ինչը հանգեցրել է իրեն թրաֆիքինգի մեջ ներգրաված տղամարդու մահվանը։ Մարտինն այժմ 22 տարեկան է, նա Քարդաշյանի օգնությանն է դիմել, երբ աստղը 2018-ին բանտից կարողացել է ազատել ևս մեկ կին դատապարտյալի՝ Էլիս Մարի Ջոնսոնին։ Վերջինս ցմահ դատապարտված է եղել թմրանյութերի վաճառքի գործով։ Քարդաշյանը Մարտինի գործը ներայացրել է իր՝ «Քիմ Քարդաշյան․ Արդարադատության նախագիծ» փաստավավերագրական ֆիլմում, որը եթեր է հեռարձակվել 2020-ի ապրիլին։ Ֆիլմից մոտ երկու շաբաթ անց նահանգապետը հայտնել է Մարտինին, որ նա 7 դատապարտյալից մեկն է, ում ներում է շնորհվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Քարդաշյանն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է այս դեպքին՝ նշելով, որ Ալեքսիս Մարտինը սեռական թրաֆիքինգի զոհ է և նրա պատմությամբ կիսվելն իր համար պատիվ է եղել։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել էր Քիմ Քարդաշյանին, նրանք քննարկել էին քրեական իրավունքի հնարավոր բարեփոխումը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |