Բաքվում գտնում են, որ Հայաստանը հետ կկանգնի ղարաբաղյան հարցի շուրջ իր դիրքորոշումից26 դեկտեմբերի 2008 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հաշտության պայմանագրի ստորագրման հնարավորությունները 50/ 50 են: Այդ մասին հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Նրա խոսքերով, կարելի է ենթադրել, որ բանակցային գործընթացում կողմերը մոտեցել են Մադրիդյան սկզբունքներով համաձայնագրի ստորագրմանը: «Անգամ պատրաստվել է չլուծված հարցերի վերաբերյալ օրացույց: Հաջորդ տարի կլինեն դրական պահեր, որոնք նախորդ տարիների ընթացքում չեն եղել: Օրինակ, նախագահական ընտրությունների տարում, ինչպիսին 2008թ. էր, կողմերը հետաքրքրություն չեն ցուցաբերում ինտենսիվ բանակցությունների անցկացման հանդեպ: Հիմքեր կան ենթադրելու, որ Հայաստանը հետ կկանգնի տվյալ խնդրի շուրջ իր նախկին դիրքորոշումից, ինչը կարելի է բնութագրել որպես պատերազմելու հրավեր: Դեռեւս դիրքորոշումների առավել լայն շրջանակների համաձայնեցման փուլում կողմերը կարող են համեմատաբար արագ ընթանալ, բայց ամեն ինչ կարող է արգելակվել, երբ սկսվի անմիջականորեն պայմանագրի քննարկումը: Որովհետեւ այդ դեպքում ստիպված կլինեն հստակեցնել իրենց դիրքորոշումը»,- ասել է քաղաքագետը, գրում է 1news.az-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |