Brent նավթի գինն ապրիլի 1-ից ի վեր առաջին անգամ $25-ից ցածր է

Brent նավթի գինն ապրիլի 1-ից ի վեր առաջին անգամ $25-ից ցածր է

PanARMENIAN.Net - Brent տեսակի նավթի առաջիկա ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում նվազել է 4,9%-ով՝ հասնելով $24,59-ի 1 բարելի դիմաց։ Այդ են վկայում բորսաների սակարկությունների տվյալները։

Հունիսին առաքվելիք ամերիկյան WTI նավթի ֆյուչերսներն աճում են 2,7%-ով՝ հասնելով $21-ի 1 բարելի դիմաց, գրում է ՌԲԿ-ն։

Ապրիլի 20-ին ամերիկյան WTI նավթի մայիսյան առաքման գինն առաջին անգամ պատմության մեջ բացասական նիշ է ունեցել՝ սակարկություններն ավարտվել են մեկ բարելի դիմաց մինուս $38 գնով։

Բացասական գինը նշանակում է, որ գնորդը ստանում է վաճառողից ոչ միայն նավթը, այլև գումար։ Նախորդ շաբաթվա վերջում WTI նավթի մեկ բարելի գինը $18,3 էր և մեկ առևտրային օրվա ընթացքում գնի փոփոխությունը գերազանցել է $56-ը։

Բացասական դինամիկան նավթային շուկայում բացատրվում է հումքի պահանջարկի հետագա նվազման և նավթապահեստարանների արագ լրացման մտավախություններով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---