Մարզպետ․ Արարատի մարզում կորոնավիրուսի 233 հաստատված դեպք կա, 4 մարդ է մահացել

Մարզպետ․ Արարատի մարզում կորոնավիրուսի 233 հաստատված դեպք կա, 4 մարդ է մահացել

PanARMENIAN.Net - Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 233 է, ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Նա հայտնել է նաև, որ առողջացել է 89 քաղաքացի, փաստացի բուժվում է 140 մարդ։ Մարզում, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4 դեպք։

Հայաստանում ապրիլի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1401-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 62-ով: Առողջացածների ընդհանուր թիվը 609 է, մահացել է 24 հոգի։ Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրությւոն է, սահմանափակված է քաղաքացիների տեղաշարժը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---