Կորոնավիրուսի կասկածի դեպքում Երևանում նմուշառում կանեն նաև տանը![]() 21 ապրիլի 2020 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի կասկածի դեպքում նմուշառում կկատարվի նաև տնային պայմաններում: Այդ մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի հայտարարության մեջ։ Ապրիլի 21-ից քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում սկսել է գործել կորոնավիրուսի վարակի կասկածով քաղաքացիների նմուշառման գործընթացը: Նմուշառումն իրականացվելու է վերապատրաստված նմուշառող բուժքրոջ կողմից շրջիկ եղանակով՝ շտապօգնության մեքենաներով: Տնային պայմաններում նմուշառում կատարվելու է այն քաղաքացիներին, որոնց մոտ, պոլիկլինիկայում նախապես կատարված ռենտգեն հետազոտությամբ հաստատվել է թոքաբորբ, ինչպես նաև առողջապահության նախարարի 336-Ա և 1230-Ա հրամանների պահանջով սահմանված դեպքերում։ Հայաստանում ապրիլի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1401-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 62-ով: Առողջացածների ընդհանուր թիվը 609 է, մահացել է 24 հոգի։ Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրությւոն է, սահմանափակված է քաղաքացիների տեղաշարժը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |