ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 62 նոր դեպք կա ու 1 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 62 նոր դեպք կա ու 1 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1808-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 62-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 1 դեպք է գրանցվել։ Ըստ առողջապահության նախարարության՝ պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:Ընդհանուր առմամբ, մահվան ելքով 29 դեպք կա։

Դուրս է գրվել ևս 15 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 848 է։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 18,547 անձ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---