Մի քանի քաղաքացի Կառավարության դիմաց պահանջում են չանջատել իրենց էլէներգիան և գազը՝ չվճարելու համար

Մի քանի քաղաքացի Կառավարության դիմաց պահանջում են չանջատել իրենց էլէներգիան և գազը՝ չվճարելու համար

PanARMENIAN.Net - Կառավարության շենքի առջև մի քանի քաղաքացի պահանջում են չանջատել իրենց տան հոսանքն ու գազը, քանի որ արտակարգ դրության պայմաններում հնարավորություն չունեն վճարելու։

Aysor.am-ի փոխանցմամբ՝ գործադիրի շենքի առջև հավաքվածները հայտնել են, որ չունեն գազ, հոսանք, զրկված են կրթության հավասար իրավունքից, իսկ իրենց ակցիան խաղաղ է։

Ոստիկանները հորդորել են վերադառնալ ինքնամեկուսացման վայր՝ վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելով։

«Իմ ընտանիքի համար սա խիստ անհրաժեշտություն է, իմ տան գազ ու լույսն անջատած է, տանը մնալու համար սա խնդիր է», - ասել է քաղաքացիներից մեկը։

Ավելի վաղ բաժանորդներին հայտարարվել էր, որ խոցելի խմբերի՝ կոմունալ վճարներ չկատարելու դեպքում էլէներգիան ու գազը չեն անջատվի։ Չնայած դրան՝ մյուս բաժանորդներին հորդորվել էր պարտաճանաչ կերպով կատարել վճարումները։ Ակցիային գրեթե զուգահեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ-ում էներգետիկ համակարգը կարող էր կոլապսի ենթարկվել, քանի որ կոմունալների վճարումը սկսել էին չկատարել նաև խոշոր բաժանորդները՝ չնայած հորդորին։ Վարչապետը նշել է, որ ՀՀ-ում գազ սպառող 623,000 բաժանորդից անջատվել է 736-ի գազամատակարարումը, իսկ էլէներգիա սպառող 775,000-ից՝ 4300-ի հոսանքը։ Էլէներգա սպառողների դեպքում պարտքը 30,000 դրամից ավելի է, գազի սպառման դեպքում 80,000 դրամից ավելի։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---