ՌԴ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 100,000-ը

ՌԴ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 100,000-ը

PanARMENIAN.Net - ՌԴ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 100,000-ը՝ մեկ օրում ավելանալով 7099-ով, տեղեկացրել է օպերատիվ շտաբը։

Ապրիլի 30-ի դրությամբ մահվան 101 նոր դեպք է գրանցվել, ապաքինվել է 1333 մարդ։ Վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 106,496-ի (աճը մեկ օրում կազմել է 7.1%), մահացել է 1073 մարդ, ապաքինվել` 11,629-ը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նոր հիվանդացածների գրեթե 40 տոկոսն ախտանշան չունի։ Նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում՝ 3093, Մերձմոսկովյան շրջանում՝ 793, Սանկտ Պետերբուրգում՝ 336։

Ապրիլի 29-ին գրանցվել է վարակման 5841 դեպք և 108 մահ։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի, մոտ 3․2 մլն է, մահացել է ավելի քան 227,000 մարդ, ապաքինվել՝ ավելի քան 1 մլն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---