ՄԱԿ․ Աշխատող մարդկանց կեսն աշխարհում կարող է զրկվել գոյության միջոցներից

ՄԱԿ․ Աշխատող մարդկանց կեսն աշխարհում կարող է զրկվել գոյության միջոցներից

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը զգուշացրել է, որ աշխատող մարդկանց կեսն աշխարհում կարող է զրկվել գոյության միջոցներից կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Դա մոտ 1․5 մլրդ մարդ է։

Ըստ ՄԱԿ ԱՄԿ-ի՝ առավել բարդ վիճակում են առանց կայուն պայմանագրերի աշխատող մարդիկ, որոնցից շատերն աշխատում են մանրածախ առևտրի ոլորտում, սննդի և այլ արտադրություններում, գրում է BBC-ն։

Արդեն մոտ 2 մլրդ մարդ կորցրել է աշխատավարձի մի մասը՝ միջինը 60 տոկոսով։ Դա եղել է հենց առաջին ամսում, երբ պանդեմիան հասել է նրանց տարածաշրջան, գրում է BBC-ն։

«Միլիոնավոր աշխատակիցների համար եկամտի բացակայությունը նշանակում է, որ չկա նաև սնունդ, անվտանգություն, ապագա։ Աշխարհում միլիոնավոր ձեռնարկություններ հազիվ են գոյատևում»,-ասել է կազմակերպության գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը։

«Նրանք ոչ խնայողություններ ունեն, ոչ կարող են վարկ ստանալ․․․ Եթե մենք նրանց հիմա չօգնենք, նրանք ուղղակի կմահանան»,- հավելել է նա։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի, մոտ 3․2 մլն է, մահացել է ավելի քան 227,000 մարդ, ապաքինվել՝ ավելի քան 1 մլն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---