ՔԿ. «Փարկինգ Սիթի Սերվիսը» քաղաքապետարանից մոտ $1.6 մլն է հափշտակել30 ապրիլի 2020 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավտոկայանատեղիներն ու տեսանկարահանող սարքավորումները վերահսկող «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության հիմնադիրն ու տնօրենը, կեղծ փաստաթղթեր կազմելով ու պաշտոնեական դիրքը չարաշահելով, հափշտակել են մոտ $1.6 մլն, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: Հարուցված քրգործի նախաքննությամբ պարզվել է, որ 2016-ին հանրությանը ներկայացվել է, թե ընկերության սեփականատերն այն «նվիրում» է Երևանի քաղաքապետարանին, մինչդեռ իրականում վաճառել է: «Փարկինգ Սիթի Սերվիսի» տնօրենն ու սեփականատերը կազմել են 10.02.2013թ.-ի թվագրմամբ կեղծ փոխառության պայմանագիր, որի համաձայն` փոխատուն՝ Բելիզում գրանցված ՍՊ ընկերությունը, իբր պարտավորվել է փոխառուին՝ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ին, տրամադրել փոխառություն՝ $1.9 մլն-ի չափով՝ մինչև 08.06.2017թ. մարման պահանջով, տարեկան 21% տոկոսադրույքով: Իսկ 30.05.2017թ. որոշմամբ Երևանի քաղաքապետարանը «Փարկինգ Սիթի Սերվիսին» է հատկացրել $3․3 մլն գումար՝ իբր վարկային պարտավորությունը մարելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Պարզվել է նաև, որ «Փարկինգ Սիթի Սերվիսի» փոխառությունն իրականում կազմել է $2 մլն՝ առանց տոկոսի, բայց ընկերությունը $3.5 մլն է ստացել քաղաքապետարանից: ՔԿ-ից հայտնում են, որ հանցավոր ործակցության արդյունքում Երևան համայնքից հափշտակվել է մոտ $1.6 մլն: «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով: Նրա նկատմամաբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը մերժվել է, դատարանը կիրառել է գրավ՝ 70 մլն դրամի չափով և ստորագրություն չհեռանալու մասին: «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2012-ին՝ Երևանի ավտոկայանատեղերի կազմակերպման, փողոցներում տեսանկարահանող սարքավորումներ, ճանապարհային նշաններ ու գծանշումներով տեղադրելու նպատակով: 2016-ի նոյեմբերին Երևանի քաղաքապետարանը որպես նվիրատվություն էր ընդունել «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասը՝ պայմանով, որ ձեռք բերելու պահին ընկերության ակտիվները պետք է հավասար կամ ավելի լինեն պարտավորություններից: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |