Ռոբերտ Քոչարյանը կվիրահատվի

Ռոբերտ Քոչարյանը կվիրահատվի

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկա օրերին կվիրահատվի: Այդ մասին ասել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, գրում է Aysor.am-ը։

«Առողջական վիճակը կայուն է, հետազոտությունների փուլում ենք, վիրահատության անհրաժեշտություն կլինի: Նախավիրահատական պատրաստության ընթացքում ենք», - ասել է նա։

Ռոբերտ Քոչարյանը մի քանի օր առաջ տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Քոչարյանը կալանավորված է, նա մեղադրվում է Մարտի 1-ի գործով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---