Օրգանական գյուղատնտեսության սերտիֆիկացման աջակցության մրցույթ է մեկնարկում

Օրգանական գյուղատնտեսության սերտիֆիկացման աջակցության մրցույթ է մեկնարկում

PanARMENIAN.Net - Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) համաֆինանսավորմամբ «Օրգանական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի հյուսիսային համայնքներում՝ որպես աղքատության նվազեցման և կենսաբազմազանության պահպանության խթան» ծրագրի (OFDNA) շրջանակում մեկնարկում է օրգանական գյուղատնտեսության սերտիֆիկացման աջակցության մրցույթը։

Դրան կարող են մասնակցել Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ծրագրում ընդգրկված համայնքների ֆերմերները, կոոպերատիվները, վերամշակող կազմակերպությունները, որոնք արդեն ներգրավված են կամ ցանկություն ունեն զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ։

Հայտերը կարելի է լրացնել առցանց կամ թղթային տարբերակով (Word / PDF): Դրանց ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է:

Մրցույթի մանրամասներին, պահանջներին և մասնակցության կարգին կարելի է ծանոթանալ կայքում:

Ծրագրում ընդգրկված են հետևյալ գյուղերը՝

Լոռու մարզ՝

Աթան, Բովաձոր, Ձորագյուղ, Հագվի, Հոբարձի, Քարաբերդ, Քարինջ, Կարմիր Աղեկ, Լեջան, Լոռի Բերդ, Լորուտ, Մարց, Պրիվոլնոյե, Շամուտ, Ծաղկաշատ, Ծաթեր, Ուրուտ:

Տավուշի մարզ՝

Աղավնավանք, Բերքաբեր, Չինչին, Դիտավան, Հովք, Իծաքար, Լուսաhովիտ, Նավուր, Տավուշ:

Գեղարքունիքի մարզ՝

Անտառամեջ, Այգուտ, Դպրաբակ, Կալավան-Բարեպատ, Ձորավանք:

Ծրագիրը (OFDNA) եռամյա է, այն իրականացվում է «Էկո-Գլոբ» բնապահպանական հասարակական կազմակերպության և «Բեզոար» վայրի բնության պահպանման հասարակական կազմակերպության կողմից, ուղղված է Տավուշ, Լոռի և Գեղարքունիք մարզերի 32 գյուղում օրգանական գյուղատնտեսության զարգացման, կոոպերատիվների ստեղծման և ստացված արտադրանքի վաճառքի խթանմանը: Ծրագրի հիմնական նպատակն է թիրախային գյուղերում աղքատության մակարդակի նվազեցումը և կենսաբազմազանության պահապանությունը:

Հարցերի դեպքում կարելի է զանգահարել (+374) 55 575528 հեռախոսահամարին կամ գրել organiccontest@nabu.am հասցեին։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---