Մադուրո․ Թրամփի 2 ծառայող Վենեսուելայում ձերբակալվել է հեղաշրջման փորձի մեղադրանքով

Մադուրո․ Թրամփի 2 ծառայող Վենեսուելայում ձերբակալվել է հեղաշրջման փորձի մեղադրանքով

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության ծառայության 2 աշխատող Վենեսուելայում ձերբակալվել է ենթադրյալ պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով, հայտնել է նախագահ Նիկոլաս Մադուրոն, փոխանցում է DW-ն։

Մադուրոն հայտնել է, որ երկրում ձերբակալվել է 15 մարդ, որոնք ենթադրվում է՝ երկիր ներխուժելու փորձ են արել։

Վենեսուելայի առաջնորդն ասել է, որ գործողությունը համաձայնեցված է եղել Վաշինգտոնի հետ, նպատակ է ունեցել իր երկիր ներթափանցել ծովային ճանապարհով ու հեռացնել իշխանությանը Կարակասից։

Երկրի զինված ուժերի ներկայացուցիչ Ռեմիխիո Սեբայոսը հայտնել է Վենեսուելայի զինված ուժերը բերվել են լիարժեք մարտական պատրաստության, նրա խոսքով՝ 25,000-ից ավելի մարդ ԶՈւ-ում ներգրավվել է երկիրը սպառնալիքից պաշտպանելու գործողություններում։

Ավելի վաղ Վենեսուելայի ղեկավարությունը հայտնել էր, որ մի խումբ վարձկաններ երկիր են ներխուժել՝ պետական հեղաշրջում անելու համար։ Նշվում էր, որ 8 զոհ կա, Կոլումբիայի իշխանություններն ԱՄՆ-ին մեղադրել էին երկրում հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---