Փաշինյան․ Նաև մեր հայրենակիցների պատճառով է, որ կորոնավիրուսի ճգնաժամը չի հաղթահարվել![]() 6 մայիսի 2020 - 17:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիները պարտավոր են ենթարկվել օրենքին, դրա չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, նաև որոշ քաղաքացիների պատճառով է, որ Հայաստանը կորոնավիրուսի ճգնաժամը չի հաղթահարել, ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցին, ով հետաքրքրվել էր, թե ինչ է լինելու այն մարդկանց հետ, որոնք վճարունակ չեն, բայց կորոնավիրուսի կանխարգելման սահմանափակումների շրջանում տուգանվել են։ «Այն, որ մենք այսօր կորոնավիրուսի ճգնաժամը չենք հաղթահարել, և մարդիկ շարունակում են վարակվել, նաև մեր սիրելի հայրենակիցների պատճառով է: Իրենք այդ սահմանափակումներին լուրջ չեն վերաբերվում, սա պրոբլեմ է։ Մեր ուզածն այն չէ, որ մարդկանց տուգանենք, մեր խնդիրն այն է, որ մարդիկ չհիվանդանան», - ասել է Փաշինյանը։ Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2782-ի: Մահվան ելքով 40 դեպք կա, այլ պատճառով՝ 7։ Առողջացածների ընդհանուր թիվը 1135 է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում ավելի վաղ մտցված սահմանափակումներից որոշները հանվել են, մի մասը շարունակում է դեռ գործել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |