ՊՆ․ Աշխատողների՝ 9-րդ ծրագրով օժանդակություն ստանալու դեպքով ծառայողական քննություն կլինի

ՊՆ․ Աշխատողների՝ 9-րդ ծրագրով օժանդակություն ստանալու դեպքով ծառայողական քննություն կլինի

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրում ներառվել են պաշտպանության նախարարության որոշ աշխատողներ, այժմ կատարվում է ծառայողական քննություն՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար, պարզաբանել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմմանն ուղղված 9-րդ ծրագրով գրանցված աշխատանք չունեցող ծնողները յուրաքանչյուր 0-18 տարեկան երեխայի համար միանվագ 26,500 դրամ օժանդակություն են ստանում։

«Նրանց իդենտիֆիկացնելն աշխատատար և ժամանակատար գործընթաց է: Այժմ իրականացվում են ուսումնասիրություններ, կնշանակվի ծառայողական քննություն՝ տեղի ունեցածի պատճառները խորքային ուսումնասիրելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար»,- նշել է նա:

Ստեփանյանը նշել է նաև, որ բազմաթիվ են եղել ՊՆ համակարգում աշխատողները, որոնք, տեղեկանալով շահառու չլինելու մասին, ինքնակամ ցանկություն են հայտնել գումարը վերադարձնել գանձապետական համապատասխան հաշվեհամարին: Խոսնակը հայտնել է, որ կատարվել են բազում հետ փոխանցումներ։

Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2782-ի: Մահվան ելքով 40 դեպք կա, այլ պատճառով՝ 7։ Առողջացածների ընդհանուր թիվը 1135 է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: ՀՀ-ում կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմման համար 15 ծրագիր է մշակել՝ ուղղված բիզնեսին և սոցիալապես անապահով խմբին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---