ՌԴ-ն 3-րդն է աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերով

ՌԴ-ն 3-րդն է աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերով

PanARMENIAN.Net - Մայիսի 11-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի 11,656 նոր դեպք է գրանցվել, ինչը ռեկորդային ցուցանիշ է մեկ օրվա համար։

Ըստ օպերատիվ շտաբի՝ վարակվածների 46.5%-ի մոտ որևէ ախտանիշ չի եղել, վարակը հայտնաբերվել է միայն թեստավորման արդյունքում։

Համաճարակի բռնկումից ի վեր կորոնավիրուս է հայտնաբերվել է արդեն 221,344 մարդու մոտ, գրում է «Վեդոմոստին»։

Այսպիսով Ռուսաստանն առաջ է անցել Իտալիայից և Մեծ Բրիտանիայից բացահայտված դեպքերի քանակով և այժմ 3-րդն է աշխարհում այդ ցուցանիշով։ Այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։

Իտալիայում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով 219,070 մարդ է վարակվել, Մեծ Բրիտանիայում՝ 220,449։ Սակայն, ըստ պաշտոնական տվյալների, մահվան ելքով դեպքերի քանակն ավելի քիչ է․ Մեծ Բրիտանիայում մահացել է 31,930 մարդ, Իտալիայում՝ 30,560։ ՌԴ-ում մահացել է 2009 մարդ։

Վարակների մեծ մասը Մոսկվայում է գրանցվել՝ 115,909 մարդու մոտ։ ՌԴ-ում մեկ օրում ապաքինվել է 5495 մարդ, որը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։ Ընդհանուր առմամբմ ապաքինվել է 39,801 մարդ։

Կորոնավիրուսը գրանցվել է 187 երկրում։ Ընդհանուր առմամբ, աշխարհում 4.1 մլն մարդ է վարակվել, ավելի քան 1․4 մլն-ն ապաքինվել է, իսկ մոտ 283,000 մարդ մահացել է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---