Մոսկվայի և Պետերբուրգի հիվանդանոցներում հրդեհի պատճառ են եղել թոքերի օդափոխման սարքերը

Մոսկվայի և Պետերբուրգի հիվանդանոցներում հրդեհի պատճառ են եղել թոքերի օդափոխման սարքերը

PanARMENIAN.Net - Մոսկվայի թիվ 50 և Սանկտ Պետերբուրգի Սբ Գեորգիի հիվանդանոցներում բռնկված հրդեհների պատճառը, ըստ նախնական տվյալների, կարճ միացումն է եղել թոքերի արհեստական օդափոխման սարքում կամ դրա անսարքությունը։

Սարքը նոր է եղել, այն տեղադրվել է մայիսի սկզբին։ Դատախազությունը սկսել է ստուգումը դեպքի վայրում, գրում է ՏԱՍՍ-ը։

Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել։

«Թոքերի արհեստական օդափոխման բռնկված սարքն արտադրվել է Ուրալի սարքաշինական գործարանում։ Մոսկվայրում այրված սարքը նույնպես այդ գործարանում է արտադրվել», - ասել է գործակալության աղբյուրը։

Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհից 5 մարդ է մահացել։ Սբ Գեորգիի հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդներն են բուժվում։ Մայիսի 9-ին հրդեհ էր բռնկվել նաև Մոսկվայի թիվ 50 հիվանդանոցում, որտեղ ևս բուժվում էին կորոնավիրուսով հիվանդներ։ Արդյունքում հիվանդներից մեկը մահացել է, հետաքննությունն ընթանում է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---