Մոսկվայում ավարտվել է Հայաստանի քաղաքացու` ժամկետային զինծառայողների կողմից իրականացված սպանության հետաքննությունը

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի ոստիկանությունն ու ԱԴԾ հետաքննել են Հայաստանի քաղաքացու սպանությունը, որը կատարվել էր երեք ժակետային զինծառայողների կողմից: Հանցագործները զոհին ծեծել էին, այնուհետեւ խեղդելով մահվան հասցրել: Անցյալ հինգշաբթի քրեական գործի նյութերը ուղղվել են Մոսկվա քաղաքի ռազմական դատախազություն: Բոլոր երեք կասկածյալները ձերբակալված են եւ խոստովանական ցուցմունքներ են տվել:



Ինչպես հետեւում է գործի նյութերից, Մոսկվայում բնակվող հայաստանյան 67-ամյա քաղաքացին կորել էր դեկտեմբերի 20-ին այն բանից հետո, երբ իր տնից դուրս էր եկել եւ մեկնել իր Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով:



Իսկ հունվարի 1-ին օպերատիվ-հետախուզական գործողությունների ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները Ռոստովի մարզի ՃԵԱՊՏ կայանում կանգնեցրել էին այն մեքենան, որը պատկանում էր կորած թոշակառուին: Ավտոմեքենայի ղեկին գտնվում էր Կրասնոդարի շրջանի 20-ամյա մի բնակիչ, որը ժամկետային ծառայության զինվոր էր: Ավելին, մեքենայի սրահի զննման ժամանակ ոստիկանները գտան մայրաքաղաքի կորած բնակչի անունով գրանցված փաստաթղթեր եւ արյան հետքեր:



Հետաքննության առաջարկած տարբերակի համաձայն 2008թ. դեկտեմբերին երեք ժամկետային զինծառայողներ, որոնք կամավոր լքել էին ճամբարը, տուժածի մեքենան էին նստել Մոսկվա - «Դոմոդեդովո» օդանավակայան ավտոճանապարհի 31-րդ կիլոմետրին որպես ուղեւորներ: Հանցագործները վարորդին մի քանի հարված էին հասցրել ձեռքի մետաղյա հարմարանքով, այնուհետեւ պարանով խեղդել: Վարորդի դին հանցագործները նետել էին մերձմոսկովյան անտառում, իսկ նրա մեքենան` առեւանգել:



Հետաքննության տվյալների համաձայն երիատասարդները պատրաստվում էին մեքենան Կուբան տեղափոխել վաճառքի համար:



Հանցագործության բացահայտման գործին մասնակցել էին ոչ միայն ոստիկանության աշխատակիցները, այլեւ Անվտանգության դաշնային ծառայության աշխատողները, հաղորդում է NEWSru.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---