Տանկային վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ![]() 13 մայիսի 2020 - 10:56 AMT PanARMENIAN.Net - 1-ին զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են տանկային ստորաբաժանումների վարժանքներ` մարտական հրաձգությամբ, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Բացազատված ուսումնական կետերում անձնակազմը ծանոթացել է վարժությունների կատարման պայմաններին և հրահանգավորվել անվտանգության կանոնների պահպանմանը: Զինծառայողներն իրականացրել են արգելագոտու հաղթահարման պարապմունքներ, խոցել պայմանական հակառակորդի բոլոր նշանակետերն ու կրակակետերը: ՊՆ-ից նշում են, որ վարժանքներն անցկացվել են անձնակազմի տեսական գիտելիքները զարգացնելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով։ Մայիսի 11-ին ՊՆ 5-րդ զորամիավորման հրետանավորներն անցկացրել են գործնական, իսկ 3-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները՝ մասնագիտական պարապմունքներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |