Ժամկետայինի մահվան գործով 2 ձերբակալված կա

Ժամկետայինի մահվան գործով 2 ձերբակալված կա

PanARMENIAN.Net - Ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի մահվան դեպքով առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով 2 անձ է ձերբակալվել։

Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք (զորամասում տորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) կատարելու կասկածանքով (պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ, кам կամ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով) ձերբակալվել է ավագ սպա, լեյտենանտ Հ.Հ.-ն:

Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում և զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու՝ Քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 359-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով) և 360.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, պատժվում է ազատազրկմամբ` 6-12 տարի ժամկետով) նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ.Ս.-ն:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Մայիսի 10-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2001թ. ծնված Սասուն Սուրենի Մարգարյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---