Մայիսի վերջին Քաղավիացիան կստանա թռիչքների սահմանափակման մասին ԵՄ զեկույցը

Մայիսի վերջին Քաղավիացիան կստանա թռիչքների սահմանափակման մասին ԵՄ զեկույցը

PanARMENIAN.Net - Թռիչքների սահմանափակման մասին Եվրամիության վերջնական զեկույցը Քաղավիացիայի կոմիտեին կտրամադրվի մայիսի վերջին, փոխանցում են ՔԱԿ-ից։

Ավելի վաղ ժամանակավորապես սահմանափակվել էին 2 ավիաընկերության՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը։

Այս մասին հայտնի է դարձել Եվրոպական անվտանգության թիմի առցանց նիստի ժամանակ, որին մասնակցել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները՝ կոմիտեի նախագահի գլխավորությամբ, ինչպես նաև «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «ԱՐՄԵՆԻԱ» Էյրվեյզ», «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիան Հելիքոփթերս» և «Սքայբոլ» օդանավ շահագործողի վկայական կրող ընկերությունների ներկայացուցիչները։

Կոմիտեից նշում են, որ հորդորել են Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությանը վերանայել հայական 2 ավիաընկերության՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու սահմանափակման մասին որոշումը և հնարավորություն տալ ավիաընկերություններին տրամադրել անվտանգության մակարդակը հավաստող լրացուցիչ ապացույցներ:

Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ-ում թռիչքային անվտանգության ոլորտում իրավիճակը, նշանակալի փոփոխությունները, 2019-ի նոյեմբեր ամսվա լսումներից հետո կատարված հստակ քայլերը և հետագա կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունները։

Ավելի վաղ, Կոմիտեից հայտնել էին, որ դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելուց զրկված ավիաընկերությունների խնդիրները տարիների պատմություն ունեն, սակայն այժմ իրենք պատրաստվում են խնդիրներին միասնական լուծում տալ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---