Փոխնախարար․ Ասիմպտոմ վարակակիրները կտեղափոխվեն հյուրանոցներ

Փոխնախարար․ Ասիմպտոմ վարակակիրները կտեղափոխվեն հյուրանոցներ

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հայտարարել է, որ մեկուսացման ռազմավարությունը փոխվելու է և հյուրանոցներ են տեղափոխվելու կորոնավիրուսով այն վարակակիրները, որոնք կլինիկական սիմպտոմներ չունեն, գրում է Sputnik Արմենիան։

«Թվերը բարձրանալու դեպքում մեր ռազմավարությունը փոխելու ենք։ Կարանտինի մեկուսացման ուղարկելու հատուկ վայրերում, որոնք հյուրանոցներն էին, տեղակայելու ենք այն հիվանդներին, որոնք որևէ կլինիկական սիմպտոմներ չունեն։ Դրանով փորձելու ենք միաժամանակ զերծ պահել հիվանդներին տուն ուղարկելուց»,- ասել է նա։

Նա հավելել է, որ այն պահից սկսած, երբ չեն կարողանա ապահովել իրենց նկատմամբ բժշկական հսկողությունը, նույն այդ հյուրանոցներում և հիվանդանոցներում նույնպես անցնելու են նույն ռազմավարության` բոլոր թեթև դեպքերում հիվանդին թողնելու են տանը և բժշկական հսկողություն սահմանելու նրա նկատմամբ։

Նախարարի տեղակալը բոլորին կրկին կոչ է արել խստիվ հետևել վիրուսի կանխարգելման կանոներին։

ՀՀ-ում կորոնավիրուսի պատճառով մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս 30 օրով` մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 1500-ից ավելի հիվանդանոցային բուժում ստացող ունենալու դեպքում կառավարությունը կրկին սահմանափակումների կգնա ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---