Թորոսյանի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել![]() 14 մայիսի 2020 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ես որևէ գանգատ չունեմ: Մոտ ժամանակներս շփումներս կհասցնեմ գրեթե 0-ի, որևէ մեկին չվտանգելու համար»- ասվում է նախարարի գրառման մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի թեստի արդյունքները բացասական են, նախարարը վարակված չէ։ Մինչև այդ հայտարարվել էր, որ երկու նախարարն ինքնամեկուսացման մեջ են, քանի որ գերատեսչություններում կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել։ ՀՀ-ում մարտի 16-ից հաստատված արտակարգ դրությունը երկարաձվել է մինչև հունիսի 13։ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3860-ի։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 49 է, առողջացել է 1572 պացիենտ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |