«Իմ քայլից» պատգամավորին ՀՔԾ են կանչել` ԱԺ-ում միջադեպի առթիվ

«Իմ քայլից» պատգամավորին ՀՔԾ են կանչել` ԱԺ-ում միջադեպի առթիվ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանին կանչել են Հատուկ քննչական ծառայություն՝ ԱԺ-ում մայիսի 8-ի միջադեպի առնչությամբ։ Այդ մասին պատգամավորը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր հրավիրվել էի ՀՔԾ՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասով բացատրություն տալու համար»,- գրել է պատգամավորը։

Մայիսի 8-ին Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթից հետո նրան հորդորել է չօգտագործել այնպիսի բառեր, որոնք ԱԺ-ում կարող են լարվածություն ստեղծել։ Մարուքյանի ու Թունյանի կարճ բանավեճին խառնվել է Միքայելյանը: Նա սպառնացել է Մարուքյանի «վիզը կտրել», Մարուքյանն էլ նրան հորդորել է «շմայսություն» չանել։ Դրանից հետո Միքայելյանն ու Մարուքյանը ծեծկռտուքի են բռնվել՝ հարվածել միմյանց:ԼՀԿ-ականին հարվածել էին նաև իմքայլական Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը։ Վարչապետը դրան հետևած ելույթում դատապարտել էր բռնությունը, սակայն հայտարարել, որ տեղի ունեցածն իշխանության հանդեպ «քստմնելի սադրանք» էր։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---